Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիությունը, արևն ու ծովը

Հղիությունը, արևն ու ծովը

Իհարկե, հղիությունը հիվանդություն չէ, բայց որպեսզի ապագա մայրերը խուսափեն որոշ տհաճ հետեւանքներից, ցանկալի է հիշել մի քանի կարեւոր սահմանափակումների մասին:

 

Ծովափը հակացուցված է, երբ ընկերքը ցածր է. նույնիսկ փոքրիկ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել արյունահոսության: Հղիության ընդհատման վտանգը եւս ենթադրում է անկողնային ռեժիմ:

 

Հղիության երկրորդ կեսում առաջ եկած տոքսիկոզի (գեստոզ) դեպքում եւս պետք չէ գնալ հանգստանալու, այն էլ` ծովափ: Ավելի շուտ պետք է պառկել հիվանդանոցում եւ պաշտպանվել վիժման վտանգից: Այս դեպքում ապագա մայրիկների ոտքերը, ձեռքերն ու դեմքը այտուցվում են, բարձրանում է ներերակային ճնշումը, մեզի մեջ ավելանում է սպիտակուցի քանակը:

 

Հղիության ժամանակ որեւէ քրոնիկ հիվանդության սրացման կամ ալերգիկ ռեակցիաների դեպքում խորհուրդ է տրվում հանգստանալու գնալ ձեր բնակավայրից ոչ հեռու, քան 100 կմ: Իսկ եթե նման բարդություններ չկան կամ այլեւս չկան, բժիշկների մեծ մասը խորհուրդ են տալիս հատկապես հղիության 14-27 շաբաթվա ընթացքում մեկնել հանգստի, ճանապարհորդության:

 

Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ապա կարելի է հանգստանալ ցանկացած կլիմայական գոտում, սակայն վերջին եռամսյակում կլիմայական կտրուկ փոփոխություններն այնքան էլ ցանկալի չեն:

 

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Եգիպտոսը, աֆրիկյան երկրները, ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը 40-ին մոտ է լինում, բնականաբար, հղիներին այդ շոգն ու տապը խորհուրդ չի տրվում:

 

Առհասարակ հղիներին շատ օգտակար է ծովի ջրում լողանալը, այն թուլացնում է մկանները, հանգստացնում է նյարդային համակարգը, լողը հիանալի մարզում է օրգանիզմը` կնոջը նախապատրաստելով ծննդաբերության: Լողը շատ լավ է հատկապես երակների լայնացում ունենալու դեպքում:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. happy-giraffe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ